Հոդվածներ

Էդեգորը վերադառնում է «Ռեալ»
24.06.2021
1999 0

«Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը, որը նախորդ մրցաշրջանը վարձակալական հիմունքով անցկացրեց «Արսենալի» կազմում, ամենայն հավանականությամբ, կվերադառնա Մադրիդ: 

«Ես «Ռեալի» ֆուտբոլիստ եմ և վերադառնում եմ, որպեսզի մի քանի շաբաթ անց թիմի հետ սկսեմ մինչմրցաշրջանային պատրաստության փուլը: «Արքայական» ակումբը պարզ հասկացրեց, որ սպասում է վերադարձիս. այնպես որ կրկին կխաղամ «Ռեալում»: 

Անձամբ մարզչի հետ չեմ շփվել, սակայն շատ դրական խոսքեր եմ լսել նրա մասին: Իմ նպատակը միշտ էլ եղել է «Ռեալում» հանդես գալը»,- եզրափակել է երիտասարդ նորվեգացին:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված