Հոդվածներ

AS. Լունինը կդառնա «Ռեալի» հիմնական դարպասապահը
16.12.2023
4040 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ընտրություն է կատարել Կեպա Արիսաբալագայի և Անդրեյ Լունինի միջև, հաղորդում է AS-ը:

Իտալացի մասնագետը նախապատվությունը կտա ուկրաինացի դարպասապահին:

Ավելի վաղ Անչելոտին կարծում էր, որ  հիմնական դարպասապահը Կուրտուայի վնասվածքի պարագայում պետք է լինի Կեպան, սակայն մտափոխվել է: Բեկումնային պահը եղել է «Բետիսի» դեմ խաղը (1-1):

Մարզիչը Լունինին պահեստայինների նստարան վերադարձնելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ ուկրաինացին ավելի ուժեղ է դարձել: Նա ավելի շատ հարված է հետ մղել, քան Կեպան (86-ը 77-ի դեմ) և ավելի շատ օգնել դժվար պահերին ու ուշադրություն գրավել: Լունինը ավելի ինքնավստահ է դարձել, քան նախկինում:

Հիշեցնենք, որ Լունինն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 8 խաղի և բաց թողել 5 գոլ, 4 անգամ անառիկ պահել դարպասը:


Ամենակարդացված