Հոդվածներ

Անչելոտիի մամուլի ասուլիսը՝ «Գրանադայի» հետ հանդիպումից հետո
07.02.2022
2225 0

Լա լիգայի հերթական տուրում «Գրանադայի» հանդեպ հաղթանակ տոնելուց հետո Կառլո Անչելոտին մասնակցեց հետխաղյա օնլայն ասուլիսին:

Հանդիպման մասին.

«Շատ ուրախ ենք, որ կարողացանք 3 միավոր վաստակել՝ բավական լավ երկրորդ խաղակես անցկացնելուց հետո: Հիմա մեկ շաբաթ ժամանակ ունենք վերականգնվելու համար: Գնահատում եմ ֆուտբոլիստներիս նվիրումը»:

Ասենսիոն.

«Այս մրցաշրջանում նա շատ գոլեր է խփում, գոլային փոխանցումներր կատարում, հիանալի է գործում նաև պաշտպանությունում: Մարկոն փայլուն վերադարձավ վնասվածքից հետո: Այսօր հաղթանակ տոնեցինք նրա լավագույն որակի՝ հեռահար հարվածի շնորհիվ»:

Կորուստների մասին.

«Այս շաբաթը կարևոր էր, քանի որ 100%-ով պատրաստ չէինք խաղին: 6 կորուստ ունեինք, ու հույս ունեմ՝ հաջորդ խաղին բոլորը շարք վերադարձած կլինեն»:

Մրցավարի մասին.

«Կարծում եմ Մատեու Լաոսը Եվրոպայի լավագույն մրցավարն է: Հատուկ ոչինչ չենք խոսացել նրա հետ, պարզապես, բացատրում էր Վալվերդեի հետ կապված խաղային դրվագի որոշումը»:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված