• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Խոսելուն վերջ է տվել «Վալենսիայի» երկրպագուների մեղադրանքներին (լուսանկարներ)

Հոդվածներ

Խոսելուն վերջ է տվել «Վալենսիայի» երկրպագուների մեղադրանքներին (լուսանկարներ)
04.03.2024
2253 0

Լա լիգայի 27-րդ տուրի՝ «Վալենսիա» - «Ռեալ» խաղում ծանր վնասվածք  ստացավ տանտերերի պաշտպան Մուկտար Դիակաբին:

Խաղից հետո «չղջիկների» երկրպագուները քննադատել են մադրիդյան գրանդի հարձակվող Խոսելուին ու մեղադրել,  թե վերջինս ֆուտբոլիստին օգնություն ցուցաբերելու հարցում դժգոհել է՝ իբր  բժիշկները ժամանակ են ձգում:

Իսպանացի հարձակվողը պարզաբանել է իրավիճակն ու հայտնել, որ ինքը դժգոհել է բուժանձնակազմի դանդաղկոտությունից՝ տեսնելով մրցակցի ծանր վնասվածքը:

«Հենց սկզբից բժիշկների հետ անհանգստացած էի Դիակաբիի վիճակով: Մրցակցի վնասվածքը միշտ ծանր ազդեցություն է թողնում մեզ վրա, ու մենք, նյարդայնացած լինելով, բժիշկներին կոչ ենք անում արագ արձագանքել: Մուկտարը մեզնից մեկն է ու հույս ունեմ՝ շուտ կվերադառնա»,- գրել է իսպանացին սոցցանցերում:


Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված