• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Մարսելո. «Գիտեինք, որ մրցակիցը կարող է փչացնել մեր տրամադրությունը ու դասեր էինք քաղել դրանից»

Հոդվածներ

Մարսելո. «Գիտեինք, որ մրցակիցը կարող է փչացնել մեր տրամադրությունը ու դասեր էինք քաղել դրանից»
06.01.2022
1963 0

Մարսելոն խոսել է «Ալկոյանոյի» նկատմամբ տարած հաղթանակի և իր ծրագրերի մասին։ 

«Նման հանդիպումները ամենաբարդն են։ Գիտեինք, որ «Ալկոյանոն» կարո էր փչացնել մեր տրամադրությունը ու դասեր էինք քաղել դրանից։  Առջևում դեռ շատ հանդիպումներ կան, բայց այսօր մենք մեծածավալ աշխատանք կատարեցինք։ Բոլորը շատ լավ աշխատեցին ու մենք հասանք ցանկալի արդյունքին։ 

Երկու խաղակեսերում էլ առաջին 10 րոպեները շատ բարդ էին, սակայն մենք կարողացանք խաղի նժարը մեր կողմը թեքել։ Նման հանդիպումներում հաղթելը ամենադուրեկանն է։ 

Այս ակումբ տեղափոխվելուց ի վեր ես միշտ ամբողջովին նվիրվել եմ։ Կփորձեմ ամեն ինչ անել մինչ պայմանագրիս ավարտը, քանի որ ողջ կյանքում պարտական եմ այս ակումբին ու այս մարզաշապիկին։ Շատ կխաղամ, թե քիչ՝ այնքան էլ էական չէ, քանի որ ես պատմություն ունեմ այս ակումբում։ Այստեղ ես հաջող կարիերա եմ ունեցել և ես կգնամ մինչև վերջ». նշել է Մարսելոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված