Հոդվածներ

Անչելոտին ամփոփել է «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ խաղը
23.12.2021
2422 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ամփոփել է Լա լիգայի 21-րդ տուրի՝ «Ատլետիկ  Բիլբաոյի» դեմ խաղը:

«Այս հաղթանակը շատ կարևոր է մեզ համար: Ամբողջական խաղ ցուցադրեցինք, չնայած նրան, որ այս կազմով գործնականում չէինք խաղացել: Նաչոն, Ազարը, Ֆեդեն, Կամավինգան ու մյուս տղաները գերազանց հանդիպում անցկացրին՝ ցուցաբերելով նվիրվածություն:

Համաձայն եմ, որ Ազարը վերադարձել է նախկին խաղամակարդակին: Նա հիանալի էր պայքարում: Էդենն ու Վինիսիուսը լավ հասկանում են, որ պետք է օգնել նաև պաշտպանությանը և հաճախ հետ են նահանջում»,- իտալացու խոսքերը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ «Ռեալը» միանձնյա գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված