Անգլիական «Աստոն Վիլան» և թուրքական «Գալաթասարայը» ֆինանսապես ավելի շահավետ առաջարկներ են ներկայացրել Մադրիդի «Ռեալի» ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինին, քան նրա ներկայիս պայմանագրային պայմաններն են իսպանական ակումբում։ Այս մասին հայտնում է Defensa Central-ը։
Աղբյուրի տվյալներով՝ Լունինի գործակալ Ժորժե Մենդեշն «Ռեալի» ղեկավարությանն արդեն տեղեկացրել է այդ երկու առաջարկների մասին։ Երկու ակումբներն էլ ցանկանում են ձեռք բերել 26-ամյա դարպասապահին և պատրաստ են նրան տրամադրել ավելի լավ պայմաններ։
Նշվում է, որ Խաբի Ալոնսոն, որը, ըստ լուրերի, կարող է գլխավորել «Ռեալը», արդեն տեղեկացված է ստեղծված իրավիճակի մասին և կողմ է, որպեսզի Լունինը մնա թիմում։
Այժմ բոլոր որոշումները կապված հնարավոր տրանսֆերի հետ կհետաձգվեն մինչև ակումբային աշխարհի առաջնության ավարտը, որը տեղի կունենա 2025 թվականի հունիսի 15-ից մինչև հուլիսի 13-ը ԱՄՆ-ում։ «Ռեալում» հստակ հասկացրել են, որ եթե Լունինը ցանկանա հեռանալ, ակումբը արգելք չի հանդիսանա։
Հիշեցնենք, որ ուկրաինացի դարպասապահի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը։
Fanat, Realmadrid.am