Հոդվածներ

Անչելոտին խոստում է տվել «Ռեալի» երիտասարդ խաղացողներից մեկին
03.08.2022
2877 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին  խոստացել է երիտասարդ կիսապաշտպան Էդուարդո Կամավինգային, որ վերջինս շատ կարևոր խաղացող է լինելու 2022/23 մրցաշրջանում:

Marca-ի հաղորդմամբ՝ չի բացառվում, որ 19-ամյա ֆուտբոլիստը դառնա մեկնարկային կազմի խաղացող:

Էդուարդոն կարող է փոխարինել «սերուցքայինների» վետերաններից մեկին՝ Տոնի Կրոսին կամ Լուկա Մոդրիչին:

Ներկայում Կամավինգան 40 հանդիպում է անցկացրել «Ռեալի» կազմում, որոնցում խփել է 4 գոլ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված