Հոդվածներ

AS. Լևանդովսկին ցանկանում է կարիերան շարունակել «Ռեալոււմ»
02.12.2021
2200 0

Իսպանական As-ի փոխանցմամբ, Ռոբերտ Լևանդովսկին մտադիր է ամռանը հեռանալ Մյունխենի «Բավարիայից»։ 

Լեհ ֆուտբոլիստին գրավում են Մադրիդի «Ռեալի» ամբիցիաներն ու թիմի հռչակը։ Աղբյուրի փոխանցմամբ, Լևանդովսկին օրերս իր գործակալ Պինի Զահավիին հայտնել է, որ հնարավոր տրանսֆերի հարցում նախապատվություն տալ «Ռեալին»։ 

«Սերուցքայինները» իրենց հերթին բարձր են գնահատում լեհ ֆուտբոլիստի որակները՝ հատկապես այն, թե ինչպես է նա աշխատում իր ֆիզիկական վիճակի վրա։ Սակայն հարցը կայանում է նրանում, որ «Ռեալում» տրանսֆերային այլ թիրախներ ունեն՝ Մբապեն և Հոլանդը, ովքեր ավելի երիտասարդ ու հեռանկարային են։ 

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա հարձակվողը անցկացրած 13 խաղերում դարձել է 14 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am 


Ամենակարդացված