Ալվարո Արբելոան կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը», եթե թիմից հեռանա Խաբի Ալոնսոն։
ESPN-ի տեղեկություններով, Ալոնսոյի ապագան «Արքայական» ակումբում շարունակում է մշուշոտ մնալ։ Նշվում է, որ Իսպանիայի սուպերգավաթը կարող է շրջադարձային լինել նրա համար։
Ակումբին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ Արբելոան նրա փոխարինելու գլխավոր թեկնածուն է։ Այժմ Ալվարոն գլխավորում է «Ռեալ Մադրիդ Կաստիլիան»։
Ներկա պահին «Ռեալը» 2-րդն է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում, իսկ Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակչում թիմը մրցելու է «Ատլետիկո Մադրիդի» հետ։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն