• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բենզեման 2021 թվականին անցկացրած 46 խաղերում 35 գոլ է խփել ու կրկնել իր իսկ ռեկորդը

Հոդվածներ

Բենզեման 2021 թվականին անցկացրած 46 խաղերում 35 գոլ է խփել ու կրկնել իր իսկ ռեկորդը
02.12.2021
2080 0

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 16-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» նվազագույն 1-0 հաշվով առավելության հասավ Բիլբաոյի «Ատլետիկի» նկատմամբ։

Խաղի 40-րդ րոպեին միակ գոլը իր անվան դիմաց գրանցեց Կարիմ Բենզեման։ 

2021 թվականի ընթացքում Բենզեման «Ռեալի» կազմում 46 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 35 գոլի հեղինակ։ Այդպիսով նա կրկնեց իր իսկ ռեկորդը «Ռեալի» կազմում։ 

2019-ին նույնպես ֆրանսիացին 35 գոլի հեղինակ էր դարձել «Արքայական» ակումբի կազմում, սակայն այդ ցուցանիշին նա հասել էր անցկացրած 50 խաղերի արդյունքում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված