• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • AS. «Ռեալը» վերջնական որոշում է կայացրել Պոգբայի՝ հնարավոր տրանսֆերի հարցում

Հոդվածներ

AS. «Ռեալը» վերջնական որոշում է կայացրել Պոգբայի՝ հնարավոր տրանսֆերի հարցում
18.11.2021
2887 0

«Ռեալը» վերջնականապես որոշել է հրաժարվել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային ձեռք բերելու մտքից: Այս մասին հաղորդում է AS-ը: Աղբյուրի փոխանցմամբ, պատճառը ֆրանսիացու գործակալ Մինո Ռայոլայի և «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի վատ հարաբերություններն են:

Չնայած նրան, որ Պոգբան երազում է խաղալ Մադրիդում, «Ռեալը» չի հրավիրի նրան՝ նույնիսկ որպես ազատ գործակալ:

Հիշեցնենք,որ աշխարհի չեմպիոնի պայմանագրի ժամկետն ավարտվում է գալիք ամռանը:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված