Հոդվածներ

Էդեգորը և Օդրիոսոլան մարզում են անցկացրել խոտածածկի վրա
29.10.2020
1534 0

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները սկսել են նախապատրաստվել Լա Լիգայի հաջորդ տուրի «Հուեսկայի» դեմ խաղին։ 

Մարզման սկզբում ֆուտբոլիստները նախավարժանք են կատարել, որից հետո կատարել դրիբլինգի, գնդակը վերահսկելու և պրեսինգի վարժություններ։ Մարզման ավարտին էլ փոքր խաղադաշտերում ֆուտբոլիստները մի քանի խաղ են անցկացրել միմյանց միջև։ 

Մարտին Էդեգորը և Ալվարո Օդրիոսոլան անհատական մարզում են անցկացրել խոտածածկի վրա։  Նաչոն և Կարվախալը շարունակում են մարզվել մարզասրահում։ Կուրտուն նույնպես մարզվել է մարզասրահում, քանի որ փոքրիկ անհարմարություններ է զգացել, սակայն սպասվում է, որ «Հուեսկայի» դեմ խաղում նա կլինի մեկնարկային կազմում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված