Դարպասապահ Տիբո Կուրտուան և Մադրիդի «Ռեալը» երկարաձգել են պայմանագիրը, որի ժամկետը լրանում էր 2026 թվականի հունիսի 30-ին։ 33-ամյա դարպասապահի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2027 թվականը։ Այդ մասին տեղեկացնում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ պայմանագիրը երկարաձգվել է առանց որևէ պայմանների՝ կապված անցկացված խաղերի քանակի կամ այլ հանգամանքների հետ։
Կուրտուան «Արքայական ակումբում» հանդես է գալիս 2018 թվականի հունիսից։ Անցած մրցաշրջանում բոլոր մրցաշարերում դարպասապահը մասնակցել է 53 հանդիպման, որոնցից 17-ում անառիկ է պահել դարպասը։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։
Fanat, Realmadrid.am