Հոդվածներ

Անչելոտիի մամուլի ասուլիսը՝ «Օսասունայի» հետ հանդիպումից հետո
28.10.2021
2082 0

Լա լիգայի 11-րդ տուրում «Օսասունայի» հետ գոլազուրկ ոչ-ոքի խաղալուց հետո «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ներկայացավ «Սանտիագո Բերնաբեուի» մամուլի սրահ ու շփվեց լրագրողների հետ:

Հանդիպման մասին.

«Թիմն ինձ դուր եկավ: Առաջին խաղակեսում շատ էինք ցանկանում արագ գոլ խփել: Երկրորդն ավելի լավն էր. խաղացողներիս քննադատելու պատճառ չունեմ: Պետք է շարունակել»:

Փոփոխությունների մասին.

«Մեզ պետք չէին ֆիզիկապես ուժեղ խաղացողների փոխարինումներ: Մրցակիցը 3-4 ֆուտբոլիստով պահում էր կենտրոնական գոտին, հարկավոր էր փոքր-ինչ առաջ տանել հարձակման գիծը, որպեսզի կարողանայինք ժամանակին գոլ խփել»:

Կումանի մասին.

«Ինձ շատ անգամ են հեռացրել, սակայնն մինչև հիմա ողջ եմ և երջանիկ: Սա մեր աշխատանքի մի մասն է: Հարկավոր է առաջ նայել՝ պարզ խղճով: Կումանը թիմին տվեց ամենն, ինչ կարողացավ»:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված