• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտին բացատրել է, թե ինչու «Շախտյորի» դեմ խաղի մեկնարկային կազմում չի ընդգրկել Վալվերդեին

Հոդվածներ

Անչելոտին բացատրել է, թե ինչու «Շախտյորի» դեմ խաղի մեկնարկային կազմում չի ընդգրկել Վալվերդեին
21.10.2021
2238 0

ՉԼ-ի խմբային փուլի «Շախտյորի» դեմ խաղից հետո «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին բացատրել է, թե ինչու մեկնարկային կազմում չի ընդգրկել Վալվերդեին:

«Ես Ֆեդեին հանգստանալու ժամանակ տվեցի, քանի որ շաբաթ օրն էր վերադարձել ու քիչ էր մարզվել՝ մյուսների համեմատ»:

Իտալացի մասնագետը գովեստի խոսքեր է ասել նաև Մոդրիչ, Կազեմիրո, Կրոս կիսապաշտպանական եռյակի մասին:

«Կարող եմ չխոսել այս 3 ֆուտբոլիստի մասին, ովքեր նվաճել են ամեն ինչ: Նրանք ունեն ձգտում և պրոֆեսիոնալիզմ ու շարունակում են պահպանել շատ բարձր խաղամակարդակ»:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված