• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Տեբաս. «Վստահեցնում եմ՝ «Էլ Կլասիկոն» չի կայանա Իսպանիայի սահմաններից դուրս»

Հոդվածներ

Տեբաս. «Վստահեցնում եմ՝ «Էլ Կլասիկոն» չի կայանա Իսպանիայի սահմաններից դուրս»
11.10.2021
2261 0

Լա լիգայի նախագահ Խավյեր Տեբասը խոսել է «էլ Կլասիկոն» այլ երկրում անցկացնելու հավանականության մասին՝ հերքելով տարածված լուրերը:

«Լա լիգայի բոլոր հանդդիպումներն էլ կարևոր են, սակայն «Էլ Կլասիկոն» յուրահատուկ է: Կարծում եմ՝ դժվար է պատկերացնել, որ «Բարսելոնա» - «Ռեալ» խաղը կայանա Իսպանիայի սահմաններից դուրս: Վստահեցնում եմ՝ սա այն հանդիպումը չէ, որը տեղափոխվի այլ երկիր»,- Տեբասի խոսքերը փոխանցում է AS-ը:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ «Էլ Կլասիկոներից» մեկը կարող է անցկացվել ԱՄՆ-ում կամ Արաբական Միացյալ Էմիրություններում:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված