• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Էտոո. «Ռեալում» հանդես է գալիս աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը»

Հոդվածներ

Էտոո. «Ռեալում» հանդես է գալիս աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը»
23.09.2021
3063 0

«Ռեալի» և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտոոն իր կարծիքն է հայտնել Կարիմ Բենզեմայի վերաբերյալ։

«Ռեալը» կարող է գլուխ գովել, քանի որ այնտեղ խաղում է աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը։ Կարելի է վիճել շատ թեմաներով, բայց մրցաշրջանի արդյունքում «Ռեալը» լավագույնների թվում է լինելու։ Այդ թիմին երբեք պետք չէ ցուցակից դուրս հանել։ «Ռեալը» մնում է «Ռեալ»։ 

Ֆուտբոլում լինում են շատ ֆուտբոլիստներ, ովքեր մշտապես թերագնահատվում են, և ակնհայտ է, որ Բենզեման այդ ֆուտբոլիստների թվում է։ Լինում են նաև ֆուտբոլիստներ, ովքեր գերագնահատվում են։ 

Եթե ինձանից կախված լիներ, ապա Բենզեման կլիներ Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդներից մեկը». նշել է Էտոոն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված