• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Marca-ի օգտատերերի 70%-ը չեն հավատում այս մրցաշրջանում «Ռեալի» ու «Բարսելոնայի» չեմպիոնությանը

Հոդվածներ

Marca-ի օգտատերերի 70%-ը չեն հավատում այս մրցաշրջանում «Ռեալի» ու «Բարսելոնայի» չեմպիոնությանը
20.01.2021
1021 0

Marca-ի օգտատերերի 70%-ից ավելին կարծում են, որ «Ռեալը» և «Բարսելոնան» այս մրցաշրջանում չեն դառնա Լա Լիգայի հաղթող։ 

Այդ հարցմանը մասնակցել են ավելի քան 30.000 երկրպագուներ։  

Այդ երկրպագուների 50%-ն էլ կարծում է, որ երկու թիմերը ընթացիկ մրցաշրջանում որևէ տիտղոս չեն նվաճի։

21%-ի վարկածով «Ռեալի» ու «Բարսելոնայի» համար միակ հնարավոր տիտղոսը այս մրցաշրջանում Իսպանիայի գավաթն է։ 

Ներկա պահին «Ռեալը» երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Բարսելոնան»՝ երրորդը։ 

«Ատլետիկոն» գլխավորում է մրցաշարային աղյուսակը վստակած 41 միավորներով։ Բացի այդ Դիեգո Սիմեոնեի սաները 2 խաղ պակաս են անցկացրել «Ռեալից» ու «Բարսելոնայից»։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված