• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բենզեմա. «Յուրաքանչյուր խաղը եզրափակիչ է մեզ համար, և այսօր մենք հաղթեցինք»

Հոդվածներ

Բենզեմա. «Յուրաքանչյուր խաղը եզրափակիչ է մեզ համար, և այսօր մենք հաղթեցինք»
20.09.2021
2202 0

Կարիմ Բենզեման «Վալենսիայի» դեմ խաղում դարձավ արդյունավետ փոխանցման և հաղթական գոլի հեղինակ։

Խաղից հետո ֆրանսիացին կիսվել է իր տպավորություններով։ 

«Սա բարդ խաղ էր ուժեղ մրցակցի դեմ։ Մենք արժանի էինք հաղթանակի։ Սա ողջ թիմի վաստակն էր, և մենք կարողացանք շատ կարևոր երեք միավոր վաստակել։ Այս հաղթանակի մեջ իրենց մեծ նպաստն ունեցան թե՛ մեկնարկային կազմի, և թե՛ փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները։ 

Կարևորն այն է, որ գոլերը տվեցին ցանկալի արդյունք։ Դեռ շատ վաղ է Լա Լիգայի ֆավորիտի մասին խոսելու համար, բայց մենք ցանկանում ենք շարունակել նույն ոգով։ Յուրաքանչյուր խաղը եզրափակիչ է մեզ համար, և այսօր մենք հաղթեցինք». նշել է Բենզեման։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված