• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտին իր 800-րդ հանդիպումն անցկացրեց Եվրոպայի թոփ առաջնություններում

Հոդվածներ

Անչելոտին իր 800-րդ հանդիպումն անցկացրեց Եվրոպայի թոփ առաջնություններում
20.09.2021
1902 0

Երեկ՝ Լա Լիգայի 5-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» արտագնա խաղում 1-2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Վալենսիայի» նկատմամբ։ 

Այդ խաղը «Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի համար 800-րդն էր Եվրոպայի թոփ առաջնություններում։ 

Լա Լիգայում «Ռեալի» ղեկին Անչելոտին անցկացրել է 81 հանդիպում։ Բացի դա նա մարզել է  «Պարման» (68), «Յուվենթուսը» (84), «Միլանը» (283), «Նապոլին», «Չելսին» (76), «Էվերթոնը» (58), «ՊՍԺ»-ն (57) և «Բավարիան» (40։ 

Ներկա պահին «Արքայական» ակումբը իտալացի մասնագետի գլխավորությամբ վաստակած 13 միավորներով զբաղեցնում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականը։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված