Հոդվածներ

Կոնտե. «Հակիմիի երազանքը «Ռեալ» վերադառնալն է»
18.09.2021
1779 0

«Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Աշրաֆ Հակիմիի մասին։ 

«Նախորդ տարիներին «Ռեալի» դեմ անցկացրած խաղերում Աշրաֆը հոգեբանորեն ճնշված էր իրեն զգում։ Նրա երազանքն է վերադառնալ «Ռեալ» որպես առանցքային ֆուտբոլիստ։ 

Շատ լավ հիշում եմ այդ երկու խաղերը, մասնավորապես այն դրվագը, երբ Հակիմիի սխալ փոխանցումից հետո նրանք դարձան գոլի հեղինակ։ Այդ օրվանից ի վեր նա սկսեց ավելի ու ավելի շատ աշխատել։ Ես տեսնում էի երիտասարդ մի ֆուտբոլիստի, ով անընհատ ցանկանում էր սովորել։ 

Նա հասկացավ, որ այն օգուտը, որ տալիս էր հարձակմանը, բավարար չէր, և այժմ նա իր աշխատանքի շնորհիվ լավագույններից մեկն է իր դիրքում։  Եթե նա փոքր ինչ լավացնի վերջին փոխանցումները, ապա համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ կդառնա». նշել է Կոնտեն։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված