Հոդվածներ

Կարիմ Բենզեմայի ուղերձը երկրպագուներին «Սելտայի» դեմ խաղից հետո
13.09.2021
2620 0

«Սելտայի» նկատմամբ 5-2 հաշվով տարած հաղթանակից հետո Կարիմ Բենզեման ուղերձ է հղել երկրպագուներին։ 

Ակումբի թվիթերյան էջում ֆրանսիացին տեսանյութով է հանդես եկել։

«Շատ ուրախ եմ վերադառնալու համար։ Շնորհակալ եմ երկրպագուներին ամեն ինչի համար և ուրախ եմ, որ կարողացա գոլեր խփել ու նպաստել թիմի հաղթանակին». ասել է Բենզեման։

Հիշեցնենք, որ 560 օրյա դադարից հետո «Ռեալը» առաջին հանդիպումն անցկացրեց «Սանտիագո ԲԵռնաբեու» մարզադաշտում, իսկ Բենզեման աչքի ընկավ հեթ-տրկով և գոլային փոխանցմամբ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված