• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Ռեալի» 6 ֆուտբոլիստներ կարող են բաց թողնել «Սելտայի» դեմ հանդիպումը

Հոդվածներ

«Ռեալի» 6 ֆուտբոլիստներ կարող են բաց թողնել «Սելտայի» դեմ հանդիպումը
09.09.2021
1815 0

«Սելտայի» դեմ խաղում Կարլո Անչելոտին կարող է խնդիրներ ունենալ կազմի ընտրության հարցում։ Թվով 6 ֆուտբոլիստներ կարող են բաց թողնել թիմի առաջիկա հանդիպումը։ Նրանք են Կրոսը, Մոդրիչը, Միլիտաոն, Կազեմիրոն, Վինիսիուսը և Վալվերդեն։

Կրոսը և Մոդրիչը շարունակում են վերականգնվել վնասվածքներից։ Լուկան միացավ Խորվաթիայի հավաքականին, սակայն կրկին ցավեր ուներ և չկարողացավ խաղադաշտ դուրս գալ, և ամենայն հավականությամբ նա բաց կթողնի նաև «Սելտայի» դեմ հանդիպումը։ 

Վինիսիուսը, Կազեմիրոն և Միլիտաոն ԱԱ-ի նախընտրական փուլի շրջանակներում սեպտեմբերի 10-ին Բրազիլիայի ընտրանու կազմում մրցելու են Պերուի հավաքականի դեմ։ Սա նշանակում է, որ նրանց համար բարդ է լինելու այդ խաղից երկու օր անց մասնակցել «Սելտայի» դեմ խաղին։  

Նույն իրավիճակն է նաև Վալվերդեի պարագայում։ Նա Ուրուգվայի հավաքականի կազմում խաղալու է Էկվադորի ընտրանու դեմ։ 

Այս կերպ, Կարլո Անչելոտին հնարավոր է ստիպված լինի մնալ առանց մի քանի առանցքային ֆուտբոլիստներ։ Խաղադաշտ կարող է դուրս գալ թիմի նորեկ Էդուարդո Կամավինգան, իսկ պաշտպանությունում Անչելոտին կարող է դաշտ դուրս բերել Խեսուս Վալյեխոյին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված