Հոդվածներ

Շատ կասկածներ և քիչ վստահություն
02.01.2024
1990 0

AS-ի «Ռեալ Մադրիդ» բաժնի գլխավոր խմբագիր Մարկ Ռուիսի կարծիքը

«Ավելի քան 6 տարի է անցել այն պահից, երբ «Ռեալ Մադրիդը» բանակցություններ էր վարում «Մոնակոյից» Մբապեին գնելու համար, իսկ կողմերի միջև անհամաձայնությունը մինչև հիմա առկա է:

Ֆրանսիացին ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, դաժան խաղ է խաղում, իսկ մադրիդցիները մինչև հիմա վստահ չեն նրան ձեռք բերելու նպատակահարմարության հարցում, որն ակնհայտորեն չի համապատասխանում ակումբի աշխատավարձերի քաղաքականությանը:

Հենց այդ պատճառով էլ «Ռեալը» 2017 թվականին այդքան հեշտ զենքերը վայր դրեց:

Այդ օրվանից ի վեր շատ իրադարձություններ են տեղի ունեցել: Ամենակարևորն այն է, որ Մբապեն 2 տարի առաջ խաբեց Պերեսին, երբ ամբողջ աշխարհը սպասում էր նրա՝ «Ռեալ Մադրիդ» տեղափոխությանը, սակայն ի վերջո նա մնաց Փարիզում:

Բացի այդ, այդ օրվանից ի վեր «Ռեալի» կազմում նոր մարդիկ են առաջատարի դեր ստանձնել: Վինիսիուսը մեծ աստղ է դարձել, Բելինգեմը գնում է դեպի «Ոսկե գնդակը», ինչպես նաև չպետք է մոռանալ, որ «Ռեալը» շանս ունի 2025 թվականին ձեռք բերելու Հոլանդին:

Անկասկած, այս ամբողջ պատմության բանալին միայն Մբապեի ձեռքում է: Հայտնի չէ՝ արդյոք նա կհամաձայնվի՞ «Ռեալ Մադրիդ» տեղափոխությանն այս անգամ, սակայն հայտնի է, որ «Ռեալն» այլևս չի պատրաստվում երկարաձգել այս սագան»:


Ամենակարդացված