• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ամռանն Ասենսիոն մերժել է մի քանի առաջարկ. նա ցանկանում է խաղալ «Ռեալում»

Հոդվածներ

Ամռանն Ասենսիոն մերժել է մի քանի առաջարկ. նա ցանկանում է խաղալ «Ռեալում»
07.09.2021
2429 0

Մարկո Ասենսիոն մեծ ցանկություն ունի ապացուցելու, որ արժանի է ոչ միայն ակումբի ղեկավարության, այլ նաև երկրպագուների վստահությանը։ 

Այժմ Ասենսիոն չունի այն հռչակը, որն ուներ «Ռեալի» կազմում իր նորամուտի մրցաշրջանից հետո, սակայն իսպանացին վստահ է, որ իր լավագույն խաղը նա դեռ ցույց կտա։ 

Ծանր վնասվածքն արդեն անցյալում է, և Ասենսիոն գտնում է, որ իր լավագույն մարզավիճակը կրկին ձեռք բերելու համար միայն ժամանակ է անհրաժեշտ։ 

Ավարտված տրանսֆերային պատուհանի ընթացքում Մարկոն մերժել է մի քանի առաջարկ, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ նա հավատում է իր ուժերին ու ցանկանում է մեծ նվաճումների հասնել «Ռեալի» կազմում։ 

Նա դեռ 25 տարեկան է և դեռ շատ ժամանակ ունի փայլելու համար, բայց անձամբ ֆուտբոլիստն էլ գտնում է, որ ժամանակն է քայլ առաջ կատարելու։ 

Ակումբում ևս չեն ցանկացել, որ նա ամռանը հեռանա, բայց միևնույն ժամանակ հստակ հասկացրել են, որ ժամանակն է նոր բան ցույց տալու համար։ 

Կիլիան Մբապեի և Էրլինգ Հալանդի նման ֆուտբոլիստների հնարավոր տեղափոխությունը «Ռեալ» կարող է փակել բոլոր դռները Ասենսիոյի համար, ուստի նա պետք է մեծ աճ գրանցի որպես ֆուտբոլիստ։ Նրա կարիերայում վճռորոշ փուլ է հասունացել, և անձամբ ֆուտբոլիստը նշել է, որ պատրաստ է այդ մարտահրավերին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված