Հոդվածներ

Էդեգորը այսօր պայմանագիր կկնքի «Արսենալի» հետ
19.08.2021
2569 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը իր կարիերան այսուհետ կշարունակի «Արսենալի» կազմում։ 

Մի շարք լրատվականների փոխանցմամբ, նորվեգացին այսօր պայմանագիր կկնքի լոնդոնյան ակումբի հետ։ Պայմանագիրը նախատեսված կլինի մինչ 2026 թվականը և կլինի հատուկ կետ՝ այն երկարաձգելու համար։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արսենալը» Էդեգորի տրանսֆերի համար մոտ 35 մլն եվրո կվճարի, ինչպես նաև որոշակի գումար բոնուսների տեսքով։

Los Merengues, Realmadrid.am