Հոդվածներ

Marca. Ալաբան կարծես թե ստեղծված է «Ռեալի» համար
16.08.2021
3451 0

Մադրիդյան Marca պարբերականը կարծես թե հիացած է «Ռեալի» նորեկ Դավիդ Ալաբայի խաղով։

Նա ընդամենը երկու հանդիպում է անցկացրել «Սերուցքայինների» կազմում, սակայն տպավորություն է, որ նա իր ամբողջ կյանքում հանդես է եկել «Ռեալում»։ 

«Միլանի» դեմ կայացած ստուգողական խաղում Ալաբան խաղադաշտ էր դուրս եկել կենտրոնական պաշտպանի դիրքում, իսկ արդեն Լա Լիգայի մեկնարկային տուրի «Ալավեսի» դեմ խաղում Կարլո Անչելոտին նրան վստահել էր ձախ պաշտպանի դիրքը։ Այդ խաղում ավստրիացին կարողացավ դառնալ արդյունավետ փոխանցման հեղինակ։ 

Ալաբայի խաղը կարելի է գնահատել 10-ով, և նույնիսկ 4 համարի ճնշումը ոչ մի ազդեցություն չունեցավ նրա խաղի վրա։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված