• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բեյլի, Մարսելոյի և Իսկոյի հեռանալու դեպքում «Ռեալը» զգալի չափով գումար կխնայի

Հոդվածներ

Բեյլի, Մարսելոյի և Իսկոյի հեռանալու դեպքում «Ռեալը» զգալի չափով գումար կխնայի
04.02.2022
2227 0

Մարսելոյի, Բեյլի և Իսկոյի պայմանագրերի ժամկետը ավարտվում է գալիք ամռանը և մեծ հավանականությամբ նրանք հեռանալու են Մադրիդի «Ռեալից»։ 

ESPN-ի փոխանցմամբ, նրանց հեռանալու դեպքում «Ռեալը» շաբաթական 1.5 մլն եվրո կխնայի։ 

Միևնույն ժամանակ նշվում է, որ «Ռեալը» փորձելու է ձեռք բերել Կիլիան Մբապեին և Էրլին Հոլանդին։ Երկու ֆուտբոլիստներն էլ բավական մեծ աշխատավարձ են պահանջելու, ուստի լրացուցիչ գումարը «Սերուցքայիններին» չի խանգարի։ 

Մյուս կողմից պետք է նշել, որ այդ երեք ֆուտբոլիստներից և ոչ մեկը ներկա պահին չի համարվում մեկնարկային կազմի ֆուտբոլիստ։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված