Հոդվածներ

Զիդանը Կունդեին տեսնում էր որպես Վարանին փոխարինող
02.08.2021
2672 0

ESPN-ի փոխանցմամբ, Զինեդին Զիդանը իմացել է Վարանի՝ «Ռեալից» հեռանալու ցանկության մասին և խորհուրդ է տվել ակումբի ղեկավարությանը թիմ հրավիրել Ժյուլ Կունդեին։

Արդյունքում թիմից հեռացավ ոչ միայն Ռաֆայել Վարանը, այլ նաև Զիդանը, իսկ ակումբում որոշեցին հրաժարվել Կունդեին ձեռք բերելու մտքից։ Թիմից հեռացավ նաև Սերխիո Ռամոսը, իսկ «Ռեալում» նոր պաշտպան հրավիրելու մտադրություն չունեն։ Ղեկավարությունը կարծում է, որ Նաչոն, Ալաբան, Միլիտաոն, Վալյեխոն և ակումբի սաները կարող են հուսալի պահել թիմի պաշտպանությունը։   

Ինչ վերաբերում է Կունդեին, ապա վերջինս մեծ հավանականությամբ կտեղափոխվի Պրեմիեր Լիգա։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված