Հոդվածներ

«Ռեալը» շնորհակալություն է հայտնել Վարանին
28.07.2021
1599 0

Երեկ Ռաֆայել Վարանը պաշտոնապես դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ:

«Ռեալի» մամուլի ծառայությունը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացուն.

«Մեր ակումբը շնորհակալություն է հայտնում Վարանին՝ 10 մրցաշրջանների ընթացքում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմի և օրինակելի պահվածքի համար: Այս ընթացքում նա 18 տիտղոս է նվաճել թիմի հետ: «Ռեալը» հաջողություն է հայտնում Վարանին ու նրա ընտանիքին կարիերայի նոր փուլում»,- գրված է մամուլի քարտուղարության տարածած հայտարարությունում:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված