Հոդվածներ

Պաշտոնական. Վարանը տեղափոխվեց ՄՅՈՒ
27.07.2021
1676 0

«Մանչեսթեր Յունայթեդն» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ սկզբունքային համաձայնության է հասել «Ռեալի» հետ՝ Ռաֆայել Վարանի տրանսֆերի հարցում։ Ֆուտբոլիստը բուժզննումից հետո «կարմիր սատանաների» հետ պայմանագիր կկնքի։

ԶԼՄ-ների տեղեկություններով, «Ռեալը» 50 մլն եվրո և բոնուսներ կստանա այդ տրանսֆերի վաճառքից։ Ֆուտբոլիստը նոր թիմի հետ 4+1 համակարգով պայմանագիր է կնքելու՝ տարեկան 12 մլն եվրո աշխատավարձով (Մադրիդում, ըստ մամուլի, նա տարեկան 6 մլն եվրո էր վաստակում):

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «սերուցքայինները» ցանկանում էին երկարաձգել ֆուտբոլիստի հետ գործող պայմանագիրը, սակայն ֆրանսիացու կողմից չեն տեսել ցանկություն։

Պաշտպանը 2011 թվականին 10 մլն եվրոյի դիմաց էր «Լանսից» տեղափոխվել «Ռեալ»։ 10 տարում, նա իսպանական ակումբի կազմում անցկացրած խաղերում մասնակցել է 360 հանդիպման՝ դառնալով 17 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ։

Նրա ակտիվում 18 տիտղոս կա «Ռեալի» կազմում նվաճած, ինչի շնորհիվ էլ նա մտնում է ակումբի պատմության ամենատիտղոսակիր մարզիկների տասնյակում։


Ամենակարդացված