Հոդվածներ

AS. Հարմար առիթ՝ «Ռեալի» համար
03.07.2021
3302 0

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է պայմանագիր կնքել «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանի հետ:

Ինչպես հաղորդում է AS-ը, Ջեյդոն Սանչոյի տրանսֆերը գնելուց հետո «կարմիր սատանաները» կարող են ամենաշատը 45 մլն եվրո տրամադրել ֆրանսիացուն հրավիրելու համար: Միևնույն ժամանակ նշվում է, որ «սերուցքայինները» պահանջում են 70 մլն:

Աղբյուրի փոխանցմամբ, գործարքի մաս կարող է կազմել Պոլ Պոգբան, ում համաձայնագրի ժամկետն ավարտվում է 2022 թվականին, և չերկարաձգելու դեպքում կարող է հեռանալ անվճար:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված