Հոդվածներ

Ալաբան նշել է, թե ինչու է ընտրել հենց «Ռեալը»
26.06.2021
2413 0

Գալիք մրցաշրջանում Դավիդ Ալաբան պաշտպանելու է Մադրիդի «Ռեալի» գույները։ Ավստրիացի ֆուտբոլիստը նշել է, թե ինչու է իր ընտրությունը կանգ առել «Արքայական» ակումբի վրա։ 

«Ռեալը» իմ ցուցակում առաջին տեղում էր, իսկ մյուս ակումբների կողմից ցուցաբերված հետաքրքրվածությունը զուտ հավելյալ մոտիվացիա էր ինձ համար». նշել է Ալաբան։

Հիշեցնենք, որ Ալաբան 13 տարի «Բավարիայի» կազմում հանդես գալուց հետո որոշեց նոր պայմանագիր չկնքել Մյունխենյան ակումբի հետ, քանի որ ցանկանում էր նոր մարտահրավերներ ընդունել։ Ալաբայի հեռանալուն դրդեց նաև այն, որ վերջինիս հայրը վատ հարաբերություններ ուներ ակումբի ղեկավարության հետ։ Գերմանիայի չեմպիոնին դուր չէր եկել այն պահանջները, որոնք ներկայացրել էր Ալաբայի հայրը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված