• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Հայտնի է այն գումարի չափը, որի դիմաց ՊՍԺ-ն կվաճառի Մբապեի տրանսֆերը

Հոդվածներ

Հայտնի է այն գումարի չափը, որի դիմաց ՊՍԺ-ն կվաճառի Մբապեի տրանսֆերը
17.02.2021
3870 0

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ապագան, որի պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականին, շարունակում է անորոշ մնալ։

Եթե ֆուտբոլիստը հրաժարվի երկարաձգել ՊՍԺ-ի հետ գործող պայմանագրի ժամկետը, ապա, հավանական է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կլքի ակումբը։

Բացի այդ, փարիզյան ակումբը հետաքրքրվող ակումբներից 200 մլն եվրո է պահանջում նրա համար, հաղորդում է Le Parisien-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։


Ամենակարդացված