Հոդվածներ

Էդեր Միլիտաոյի անսպասելի թռիչքը
15.06.2021
3615 0

Ընթացիկ տարում Էդեր Միլիտաոն շարունակում է կատարելագործվել։ Նման կարճ ժամանակահատվածում ֆուտբոլիստները հազվադեպ են այդպիսի աճ գրանցում։ 

Ընդամենը 72 օրվա ընթացքում Միլիտաոն «Ռեալի» պահեստային ֆուտբոլիստից վերածվեց կարևոր նշանակություն ունեցող կենտրոնական պաշտպանի։ 

Մինչ ապրիլ ամիսը քչերը կարող էին հավատալ, որ Միլիտաոն կհրավիրվի Բրազիլիայի ազգային հավաքական, քանի որ «Ռեալի» կազմում նա ընդամենը 7 խաղի էր մասնակցել։ Սակայն ապրիլից ամեն բան փոխվեց։ «Ռեալում» կադրային խնդիրներ կային, և Միլիտաոն տեղ գտավ Զիդանի հիմնական կազմում։ 

Այդ կարճ ժամանակահատվածում նրա տրանսֆերային արժեքը աճեց մոտ 10 մլն եվրոյով, և այժմ նա ակումբի 6-րդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է։ Նա նաև մտնում է «Ռեալի» այն ֆուտբոլիստների ցանկում, որոնք այս տրանսֆերային պատուհանի ընթացքում լինելու են անձեռնմխելի։ 

Հիմա Միլիտաոն նաև Բրազիլիայի հավաքականի մեկնարկային կազմի ֆուտբոլիստ է։ Նա մասնակցել է հավաքականի վերջին երեք հանդիպումներ և հոգ տարել այն մասին, որ իր ընտրանին այդ խաղերից և ոչ մեկում գոլ բաց չթողնի։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված