Հոդվածներ

ՊՍԺ-ն միացել է Վարանի տրանսֆերի համար պայքարին
13.06.2021
1818 0

«Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը կարիերան կարող է շարուանակել ՊՍԺ-ում:

Ինչպես հաղորդում է fichajes.net-ը, փարիզյան ակումբում լրջորեն հետաքրքրված են ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով:

Հիշեցնենք, որ Վարանի՝ «արքայական» ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2022 թվականը: Նրան ցանկանում է հրավիրել նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:

Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա խաղացողն անցկացրել է 41 հանդիպում ու դարձել 2 գնդակի հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված