Հոդվածներ

Կուրտուա. «Հաղթելու համար շատ կարևոր էր դարպասը անառիկ պահելը»
27.02.2022
1638 0

«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան «Ռայո Վալեկանոյի» նկատմամբ տարած հաղթանակից հետո կիսվել է իր տպավորություններով։

«Բարդ հանդիպում էր մեզ համար։ Խոտածածկը վատ վիճակում էր և մենք խաղում էինք մրցակցի հարկի տակ։  Առաջին կեսում մենք լավ խաղացինք, բայց պակասում էր խփած գնդակը։  Երկրորդ կեսում նրանք հաշիվը բացելու հնարավորություններ ունեին, և մեզ համար կարևոր էր դարպասը անառիկ պահելը։

Իմ կարծիքով, յուրաքանչյուր մարզադաշտ պետք է լավ խոտածածկ ունի։ Իհարկե, բոլոր թիմերն իրենց բյուջեն ունեն և փորձում են դա ճիշտ կառավարել, բայց Լա Լիգայի համար կարևոր է խոտածածկերի որակը։ 

Ընդհանուր առմամբ մենք լավ հանդիպում անցկացրինք, և որ ամենակարևորն է, երեք միավոր վաստակեցինք». նշել է Կուրտուան։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված