Հոդվածներ

Մարսելոն ներկա է գտնվել որդու խաղին և երկրպագել նրան
28.05.2021
1649 0

Այսօր «Ռեալի» մինչև 12 տարեկանների թիմը «Վիլյառեալի» մարզաբազայում հանդիպում է ունեցել։ Խաղին ներկա է գտնվել նաև Մարսելոն, ում որդին խաղում այդ թիմում։ Բրազիլացին մյուս ծնողների հետ միասին երկրպագել է իր որդուն։ 

«Ռեալի» Մ12 տարեկանների թիմը այդ խաղում 2-1 հաշվով առավելության հասավ «Սելտայի» նկատմամբ, իսկ Մարսելոն ամենաակտիվ երկրպագուներից մեկն էր։ «Ռեալի» պաշտպանը խաղի ժամանակ նույնիսկ ակտիվորեն դժգոհություններ է հայտնել մրցավարի կայացրած որոշումների վերաբերյալ։



Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված