«Ատլետիկոյում» պնդում են, որ Վինիսիուսը սադրանքների է դիմել Սիմեոնեի և թիմի պահեստայինների նստարանի հասցեին։ Մարզիչը «Ռեալի» ֆուտբոլիստին կոչ է արել կենտրոնանալ խաղի վրա, ինչին բրազիլացին պատասխանել է.
«Հանգի'ստ, քեզ հիմա 11-մետրանոց կտան»,- հայտնում է AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բրազիլացու այդ ժեստից հետո «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչը կրկին զգուշացրել է նրան, որ կենտրոնանա խաղի վրա։ Ի պատասխան՝ Վինիսիուսը, ծիծաղելով, ասել է. «Հանգի՛ստ, քեզ հիմա 11-մետրանոց կնշանակեն»։
Դրանից հետո Սիմեոնեն Վինիսիուսին ասել է. «Ֆլորենտինոն քեզ դուրս կվռնդի, հիշի՛ր իմ խոսքը»։
Իր հերթին Ալոնսոն միջամտել է, երբ «Ատլետիկոյի» մարզիչը Վինիսիուսին ցույց է տվել տրիբունաների սուլոցները փոխարինման ժամանակ։
«Չոլո՛, զբաղվիր քո ֆուտբոլիստներով, գրողը տանի»։
Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» դերբիում հաղթել էր 2-1 հաշվով ու հունվարի 11-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին, եզրափակիչում «Բարսելոնայի» հետ կվիճարկի Իսպանիայի սուպերգավաթը։
Fanat, Realmadrid.am
Հայերեն