Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան (RFEF) այս տարի ավելացրել է բյուջեն՝ 2025 թվականի 19 միլիոն եվրոյից հասցնելով 21,3 միլիոն եվրոյի: Բացի այդ, բաշխումն այժմ ավելի հավասարակշռված է՝ կախված մարզական արդյունքներից
1. Մասնակցության վճարներ (Ընդհանուր՝ 16,3 մլն եվրո)
Միայն մրցաշարին մասնակցելու և Սաուդյան Արաբիա մեկնելու համար չորս թիմեր միասին ստանում են 16․3 միլիոն եվրո (նախորդ տարվա 14․95 միլիոնի փոխարեն): Թեև գումարի մեծ մասը դեռ բաժին է հասնում «Ռեալին» և «Բարսելոնային» (պատմական տիտղոսների և հեղինակության շնորհիվ), այս տարի մյուս թիմերի մասնաբաժինը նույնպես աճել է:
2. Պարգևավճարներ ըստ արդյունքների (Ընդհանուր՝ 5 մլն եվրո)
Ի տարբերություն նախորդ տարվա 4 միլիոնի, այս տարի արդյունքների համար նախատեսված ֆոնդն ավելացել է.
Չեմպիոն․ 2 միլիոն եվրո
Ֆինալիստ (2-րդ տեղ)․ 1,4 միլիոն եվրո
3-րդ և 4-րդ տեղեր․ 800․000-ական եվրո
3. Ընդհանուր եկամուտներ և ներդրումներ
Սուպերգավաթը RFEF-ին բերում է ընդհանուր 51 միլիոն եվրո եկամուտ: Ահա թե ինչպես է այն ծախսվում.
40 միլիոն եվրո ստացվում է Սաուդյան Արաբիայի հետ պայմանագրից:
26 միլիոն եվրո ուղղվում է իսպանական ֆուտբոլի զարգացմանը՝ հատկապես ցածր դիվիզիոններին (Primera, Segunda և Tercera Federación):
Նպատակը․ Ֆեդերացիայի հիմնական նպատակն է հզորացնել ֆուտբոլային հիմքը (մանկապատանեկան ֆուտբոլը), որպեսզի ապահովվի բարձրակարգ ֆուտբոլիստների հոսքը դեպի էլիտար ակումբներ:
Հայերեն