• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Տչուամենիի գործակալը նշել է, որ որևէ պայմանավորվածություն չունի «Ռեալի» հետ

Հոդվածներ

Տչուամենիի գործակալը նշել է, որ որևէ պայմանավորվածություն չունի «Ռեալի» հետ
28.03.2022
1706 0

The Sun-ի փոխանցմամբ, «Չելսին» կրկին միացել է Տչուամենիի տրանսֆերի համար մղվող պայքարին՝ այն բանից հետո, երբ ֆուտբոլիստի գործակալը նշել է, որ որևէ պայմանավորվածություն չունի «Ռեալի» հետ։ 

Ավելի վաղ նշվում էր, որ ֆուտբոլիստը արդեն իսկ բանավոր համաձայնության է եկել «Արքայական» ակումբի հետ։ 

Ներկա պահին ֆրանսիացի ֆուտբոլիստը համարվում է ամենատաղանդավոր երիտասարդներից մեկը, և մի շարք ակումբներ ցանկանում են իրենց կազմում տեսնել նրան։ 

Նշվում էր, որ «Չելսին» և «Ռեալը» արդեն կապ են հաստատել Տչուամենիի հետ։ Սակայն Le Parisien-ի հետ ունեցած զրույցի ընթացքում ֆուտբոլիստի գործակալը հերքել է այդ ամենը։ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված