• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ռամոս. «Ցավալի է, որ չեմ մասնակցելու Եվրոյին, բայց պետք է լիովին վերականգնվել»

Հոդվածներ

Ռամոս. «Ցավալի է, որ չեմ մասնակցելու Եվրոյին, բայց պետք է լիովին վերականգնվել»
24.05.2021
2613 0

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը մեկնաբանել է Եվրո-2020-ի հայտացուցակից դուրս մնալը։

«Մի քանի անհարմար, դժվար ամիսներից ու տարօրինակ մրցաշրջանից հետո, որը ես զգացի, ու նախկինում կարիերայումս երբեք չէի զգացել, եկավ Եվրոյի նորությունը։

Ես պայքարում էի ու աշխատում ամեն օր, հոգով ու մարմնով, որ հարյուր տոկոսանոց արդյունքի հասնեմ «Ռեալում» ու հավաքականում, բայց ամեն բան միշտ չէ, որ դասավորվեց այնպես, ինչպես կուզեի։

Ցավալի է, որ չեմ կարող օգնել թիմին ու չեմ խաղա Իսպանիայի հավաքականում։ Բայց ներկա իրավիճակում ավելի լավ է հանգստանալ, լիովին վերականգնվել ու վերադառնալ հաջորդ տարի, ինչը մենք միշտ արել ենք։

Ցավալի է, որ չեմ կարող ներկայացնել երկիրս, բայց ես ցանկանում եմ մաքուր ու անկեղծ լինել ու թիմակիցներիս հաջողություն ու լավ մրցաշար եմ ցանկանում։ Նրանցից մեկն եմ լինելու, ով ձեզ տանից է երկրպագելու»,- գրել է Ռամոսը թվիթերում։


Ամենակարդացված