• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Միյատովիչ. «Հնարավոր է, որ Ազարը ավելի շատ մտածում է ԵՎՐՈ-ի մասին, բայց նրան վճարում է «Ռեալը»

Հոդվածներ

Միյատովիչ. «Հնարավոր է, որ Ազարը ավելի շատ մտածում է ԵՎՐՈ-ի մասին, բայց նրան վճարում է «Ռեալը»
23.05.2021
1713 0

Էդեն Ազարը վնասվածքի պատճառով բաց թողեց նաև մրցաշրջանի վերջին հանդիպումը։ Այդ խաղում «Ռեալը» ուժերը չափեց «Վիլյառեալի» դեմ։

«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Պրեդրագ Միյատովիչը մեկնաբանել է Ազարի բացակայությունը և քննադատության արժանացրել վերջինիս։ 

«Չգիտեմ, թե ինչ ասեմ Ազարի վերաբերյալ։ Առաջին րոպեներից սկսած նա բացասական տպավորություն է թողել։ Սպասենք և տեսնենք, թե ինչ կլինի հաջորդ մրցաշրջանում։ Ի վերջո նա պայմանագիր ունի «Ռեալի» հետ։

Ազարը անորոշության մեջ է։ Հնրավոր է, որ նա ավելի շատ մտածում է ԵՎՐՈ-ի, քան «Վիլյառեալի» դեմ խաղի մասին։ Ֆուտբոլիստները պետք է հասկանան, որ իրենց վճարում են ակումբները, ոչ թե հավաքականները». նշել է Միյատովիչը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված