Հոդվածներ

Ալեգրին սպասում է «Ռեալին»
20.05.2021
1854 0

«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մաքս Ալեգրին հրաժարվել է գլխավորել «Տոտենհեմը», քանի որ ցանկանում է հասկանալ, թե ինչպես կզարգանան իրադարձությունները «Ռեալը» գլխավորող Զինեդին Զիդանի շուրջ։

AS-ը հայտնում է, որ Ալեգրին իր ներկայացուցիչներին հանձնարարել է բանակցություններ չվարել այլ ակումբների հետ ու սպասել, թե ինչպես իրադարձությունները կհանգուցալուծվեն «Ռեալում»։ Մասնավորապես, իտալացի մասնագետով «Տոտենհեմն» է հետաքրքրված։

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը վաղուց է հավանում իտալացի մասնագետի աշխատանքը։ 2018 թվականին, երբ Զիդանը լքել էր «Ռեալը», ակումբը կապ էր հաստատել Ալեգրիի հետ, բայց մասնագետը պատրաստ չէր «Ռեալում» աշխատանքին։

Հաջորդ շաբաթ Զիդանը կհանդիպի Պերեսի հետ ու նրան կհայտնի իր որոշման մասին։

Ալեգրին առանց աշխատանքի է 2019 թվականի հունիսից, երբ լքեց «Յուվենտուսը։


Ամենակարդացված