Հոդվածներ

Դեշամը մանրամասներ է հայտնել
19.05.2021
2198 0
Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմային հավաքական հրավիրելու մասին։

«Մենք հանդիպել ենք Բենզեմայի հետ ու երկար զրուցել։ Ես երկար եմ խորհել շատ իրերի շուրջ, որ վերջնական որոշման հանգեմ։ Չեմ բացահայտի մեր շփման դետալները, բայց դա և՛ ինձ էր պետք, և՛ նրան։

Որպես ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, ես միշտ իրերին նայում եմ իմ անձնական գործերից դուրս։ Իմ վրա մեծ պատասխանատվություն է դրված, բայց հավաքականն ավելին է, քան ես։ Հիմա Ֆրանսիան ավելի լավն է Բենզեմայով, բայց առանց նրան էլ լավ արդյունքներ է ցույց տվել։

Բենզեման հավաքական չի հրավիրել պահեստայինների նստարանին լինելու համար։ Ես չեմ անհանգստանում այն բանի համար, թե արդյոք նա կկարողանա կարճ ժամանակահատվածում լեզու գտնել թիմակիցների հետ։ Խաղային որակների, ինտելեկտի ու տաղանդի առկայությամբ կարելի է շատ հեռուն գնալ»,- ասել է Դեշամը։


Ամենակարդացված