Հոդվածներ

Զիդանն ամփոփել է «Գրանադայի» դեմ խաղը
14.05.2021
2145 0

Զինեդին Զիդանն ամփոփել է Լա լիգայի 36-րդ տուրում՝  «Գրանադայի» նկատմամբ տարած հաղթանակը:

«Շարունակում ենք մեր գործն անել. մրցաշրջանի ավարտին 2 հանդիպում է մնացել, և կներդնենք մեր ողջ ուժերը:

«Գրանադայի» դեմ խաղում ինձ դուր եկավ ամեն ինչ: 2:1 հաշվի ժամանակ չգցեցինք խաղի տեմպն ու կարողացանք մեծացնել առավելությունը: Կարողացանք դրական արդյունքի հասնել ուժեղ մրցակցի դեմ խաղում` վատ խոտածածկի պայմաններում»:

Մարսելոյի հետ հնարավոր կոնֆլիկտի մասին.

«Կոնֆլիկտ չկա. Մարսելոն որոշակի խնդիրներ ունի, այդ պատճառով էլ չէր մեկնել թիմի հետ: Ահա և վերջ»:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված