Հոդվածներ

Կարիմ Բենզեման՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր
17.10.2022
2677 0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման հաղթեց «Ոսկե գնդակ» - 2022-ը:

34-ամյա հարձակվողին մրցանակը հանձնեցին Փարիզում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ:

Նախորդ մրցաշրջանում ֆրանսիացին «Ռեալի» կազմում հաղթել էր Չեմպիոնների լիգան (կարիերայում 5 անգամ) և Իսպանիայի առաջնությունը (4 անգամ):

Նա երկու մրցաշարերում էլ լավագույն ռմբարկու է ճանաչվել: Չեմպիոնների լիգայում նա 12 խաղում խփել է 15 գոլ, իսկ Լա լիգայում՝ 32 խաղում 27 գոլ:

Սա Բենզեմայի կարիերայի առաջին «Ոսկե գնդակն» է: Նրա լավագույն ցուցանիշը նախորդ մրցաշրջանում 4-րդ հորիզոնականն էր:

Օգոստոսին հարձակվողը ճանաչվել էր ՈւԵՖԱ-ի վարկածով մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:


Ամենակարդացված