Հոդվածներ

Ռամոսն ու Վարանը բաց կթողնեն «Սևիլիայի» դեմ հանդիպումը
08.05.2021
1669 0

Լա Լիգայի 35-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» ուժերը չափելու է «Սևիլիայի» հետ։

«Սերուցքայինների» համար այդ խաղից առաջ կան վատ նորություններ։ Սերխիո Ռամոսը կրկին վնասվածք է ստացել և չի կարողանա օգնել թիմին այդ կարևոր խաղում։ 

AS-ի փոխանցմամբ, «Ռեալի» ավագը չի մասնակցել թիմի վերջին երկու մարզումներին։ Ռամոսը ամեն բան արեց, որպեսզի կարողանա մասնակցել «Չելսիի» դեմ խաղին, և չնայած այն բանին, որ նա լիարժեք պատրաստ չէր, Զիդանը նրան խաղադաշտում թողեց ողջ խաղի ընթացքում։ 

Ակումբը արդեն պաշտոնապես հայտարարել է, որ Ռամոսը ծնկի վնասվածք ունի։ 

Հիշեցնենք, որ Ռաֆայել Վարանը նույնպես վնասվածք ունի և չի մասնակցի «Սևիլիայի» դեմ խաղին։

Ինչ վերաբերում է Վալվերդեին և Վինիսիուսին, ովքեր երեկ անհատական մարզում են անցկացրել, այսօր արդեն վերադարձել են ընդհանուր խումբ և պատրաստ են առաջիկա խաղին։ 

Թիմերի միջև հանդիպումը կկայանա վաղը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված