Հոդվածներ

Զիդանն՝ «Ուեսկայի» մասին. «Իսպանիայում չկան փոքրիկ թիմեր»
31.10.2020
1573 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Ուեսկային» համարում է վտանգավոր մրցակից:

««Ուեսկան» բարդ ու վտանգավոր մրցակից է: Կարող եմ հավաստիացնել, որ Իսպանիայում չկան փոքրիկ թիմեր, ու դա առաջնությունն ավելի մրցունակ է դարձնում: Վաղվա հանդիպմանը պետք է աշխատենք այնպես, ինչպես «Բարսելոնայի» դեմ խաղում: Միայն այդպես կարելի է մտածել 3 միավորի մասին»:

Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Ուեսկա» խաղը կայանալու է այսօր՝ Երևանի ժամանակով 17:00-ին:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված